Հայաստանի բազմակի չեմպիեն, օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում այսօր ավարտված «Մեծ Եվրոպա» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի D տրիբունայի D2 սեկցիան: Տոմսերի արժեքն է` մեծահասակների համար 380 դանիական կրոն (50 եվրո), անչափահասների համար՝ 197 դանիական կրոն (25 եվրո):
2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում Մալթայի հավաքականից կրած սենսացիոն պարտությունից հետո Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ ձախողման հիմնական մեղավորն ինքն է:
Մալթայի հավաքականը B խմբի միակ թիմն է, որի հետ միավորների կորուստը յուրաքանչյուր ընտրանու համար խայտառակություն է: Ցավալի է, բայց առաջինն այդ բախտին արժանացավ Հայաստանի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի նույնքան` 3 միավոր, որքան Մալթան:
Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուկրաինացի լրագրողների քվեարկության արդյունքում ճանաչվել է Ուկրաինայի լավագույն ֆուտոլիստ:
«Իհարկե, ոչ մի լարվածություն չկա: Ես տաքարյուն, զգացմունքային մարդ եմ: Իմ խաղընկերները գիտեն»,- ասել է Մխիթարյանը
Վախթանգ Դարչինյանը աշնանամուտին կարող է մենամարտել երկրորդ թեթեւագույն քաշային կարգում WBO եւ WBA կազմակերպությունների աշխարհի չեմպիոն Գիլերմո Ռիգոնդոյի հետ:
Նկարում պատկերված աղջնակը 10-ամյա Սվետլանա Գևորգյանն է։ Մարզումների և իր հոր խորհուրդների շնորհիվ երեխան այնպես է տիրապետում զենքին, ինչպես չեն կարողանում անգամ մեծահասակ և զինվորական պատրաստություն անցած շատ տղամարդիկ
Այսօր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի» գործադրի կոմիտեի նիստը, որտեղ որոշում է կայացվել 6-րդ համահայկական խաղերը անցկացնել 2015թ. օգոստոսի 8-18-ը:
Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հանդիպեց «Օսասունայի» հետ: Խաղն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով՝ 4:2 հաշվով:
Հունիսին Թբիլիսիում անցկացվելու է Գրան պրի մրցաշարը:
«Մոնակոյի» նորեկ Ռադամել Ֆալկաոն դարձավ 6-րդն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակում:
Ղազախստանի ֆուտբոլի պրեմիեր-լիգայի 14-րդ տուրում այսօր մրցաշարի առաջատար «Ակտոբե» ակումբն իր դաշտում ընդունեց պավլոդարյան «Իրտիշին»:
«Երբ մարդը հասնում է իր նպատակին, պետք չէ խելագարի պես ուրախանալ։ Իմ ձեռքբերումները ես ընկալում եմ որպես սեփական աշխատանքի արդյունք»
Ուկրաինացի հայտնի երգչուհի Գայտանան մասամբ կատարեց իր խոստումը. նա խոստացել էր հայերեն երգել «Շախտյորի» օրհներգը, եթե Հայաստանի հավաքականի և «հանքափորների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնությունում դառնար 25 գոլի հեղինակ:
luxlux.net կայքը կազմել է աշխարհի 3 ամենաարտասովոր սպորտաձևերի ցանը: Ցանկում առաջինը մրցավազքն է ուղտերի վրա: Այս սպորտաձևով զբաղվում են Մերձավոր Արևելքում, որի բնակիչների ամենասիրելի սպորտաձևերից մեկը հենց մրցավազքն՝ ուտերի վրա:
Ուկրաինայի առաջնության վերջին տուրում «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունեց «Մետալուրգին»:
Իսպանական «Բարսելոնան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը շուտով կտեղափոխվի կատալոնյան ակումբ:
Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2:1 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ և նվաճեց Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի չեմպիոնի կոչումը:
2013թ. հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի՝ Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական հանդիպումը:
Իտալիայի առաջնության 2-րդ տեղը զբաղեցրած «Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում ինքը չի գլխավորի թիմը:
Իսպանական AS պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» երկրպագուների 82%-ը ցանկանում է, որ վերջին երկու տուրում թիմը գլխավորի Ալբերտո Տորիլը:
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն տեղեկացրել է, որ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խնդրել է իրեն բաց թողնել «Ռեալ»:
Հայաստանի հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ամռանը կարող է տեղափոխվել այլ ակումբը:
Ռոբերտո Մանչինին, ով անցյալ շաբաթ հեռացվեց «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից, թիմի երկրպագուներին հրաժեշտ տալու հետաքրքիր տարբերակ է գտել:
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ և վաստակած 5 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Մայիսի 5-ից 13-ը Լիտվայում տեղի է ունեցել բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը 19 մարզիկ էր ներկայացրել: Մեր պատվիրակությունը Լիտվա էր մեկնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ:
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Վերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Մագնուս Կարլսենի հետ:
Ավարտվեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի 7-րդ տուրը: Այսօր Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց չինացի Վանգ Հաոյի հետ և վաստակած 4 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում: