Բաժիններ՝

Կլոպը «Զենիթո՞ւմ». «Յուրգենն այն մարդը չէ, ում հնարավոր է հրապուրել միայն գումարով»

Դորտմունդյան «Բորուսիայի» ղեկավար Հանս-Յոախիմ Վատցկեն մեկնաբանել է լուրերն այն մասին, որ թիմի նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել «Զենիթը»:

«Յուրգենն այն մարդը չէ, որին կարելի է հրապուրել միայն գումարով: Նա ցանկանում է հաճույք ստանալ մարզչական աշխատանքից և առաջվա նման ծարավ է հաջողության: Կլոպը ֆուտբոլը սիրում էր բոլոր բջիջներով:

Նա կարող է մարզել աշխարհի յուրաքանչյուր ակումբ: Բայց միայն ինքը գիտի, ում հետ է ցանկանում և ում հետ է պատրաստվում աշխատել»,- հաստատել է Վատցկեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս