
Կրիշտիանու Ռոնալդուն անցավ Մեսսին Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակով և դարձավ միանձնյա առաջատար

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփած գնդակների քանակը հասցրեց 80-ի` ձևակերպելով հեթ-տրիկ «Շախտյորի» հետ խաղում:
55-րդ րոպեին Ռոնալդուն իրացրեց 11 մետրանոցը` խփելով իր 78-րդ գնդակը Չեմպիոններ լիգայում, որը նրան թույլ տվեց անցնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին (77 գոլ) և դուրս գալ առաջին հորիզոնական:
63-րդ և 81-րդ րոպեներին պորտուգալացին ևս 2 գնդակ խփեց` գոլերի քանակը հասցնելով 80-ի:
Երեքշաբթի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում հաղթեց «Շախտյորին» 4:0 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը