
«Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը «Չելսիի» դեմ խաղում կարող է խփել «չոր» հաշիվների ԱՊԼ-ի ռեկորդը

Լոնդոնյան դերբիից առաջ չեխ դարպասապահը կիսում է Անգլիայի առաջնության ռեկորդը Դևիդ Ջեյմսի հետ:
«Սթոք Սիթիի» դեմ խաղում դարպասն անառիկ պահելով` Չեխը Պրեմիեր լիգայում «չոր» հաշիվների թիվը հասցրեց 169-ի: Հիմա նա կարող է դառնալ ԱՊԼ-ի միանձնյա առաջատարը, եթե շաբաթ օրը «Չելսիի» դեմ խաղում անառիկ պահի դարպասը, հաղորդում է The Mirror-ը:
Չեխը հանդես է եկել «Չելսիի» կազմում 2004-15թթ. և Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 333 հանդիպում: 169 «չոր» հաշիվներից 166-ը դարպասապահն անցկացրել է «կապույտների» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը