Բաժիններ՝

«Մի օր հնարավոր է գլխավորեմ «Արսենալը»». Ժոզե Մոուրինիո

«Մի օր ես կլքեմ «Չելսին», բայց ապրելու կմնամ Լոնդոնում: Մայրաքաղաքում կան աշխատանքի մի քանի տարբերակներ` «Ֆուլհեմ», «Վեսթ Հեմ», «Տոտենհեմ», Անգլիայի հավաքական, «Արսենալ»:

Այս տարբերակներից մնում են միայն երկուսը` հավաքականը և «Արսենալը»»,- Mirror-ին տված հարցազրույցում ասել է պորտուգալացին:

Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին խաղում «Չելսին» պարտվեց «Էվերթոնին» 1:3 հաշվով:

Մեկնարկային 5 տուրերում «Չելսին» հավաքել է ընդամենը 4 միավոր:

Թիմը բաց է թողել 12 գնդակ, որը ընդամենը 3 գնդակով է պակաս 2004-2005թթ. չեմպիոնական ամբողջ մրցաշրջանի համեմատությամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930