Բաժիններ՝

Վլադիմիր Կլիչկոն գլխավորեց աշխարհի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը

Միջին քաշային կարգում WBA, IBO և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն ղազախստանցի Գենադի Գոլովկինը դարձավ երկրոդը, ռուսաստանից Սերգեյ Կովալյովը` 4-րդ-ը:

Լավագույն բռնցքամարտիկների աղյուսակում փոփոխություններ տեղի ունեցան այն բանից հետո, երբ Boxrec վարկածով P4P վարկանիշի նախորդ առաջատար Ֆլոյդ Մեյվեյզերը հայտարարեց կարիերայի ավարտի մասին:

Վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակը հիմա այս տեսքն ունի.

1. Վլադիմիր Կլիչկո, Ուկրաինա, գերծանր քաշային կարգ

2. Գենադի Գոլովկին, Ղազախստան, միջին քաշային կարգ

3. Սաուլ Ալվարես, Մեքսիկա, միջին քաշային կարգ

4. Սերգեյ Կովալյով, Ռուսաստան, կիսածանր քաշային կարգ

5. Մենի Պակիաո, Ֆիլիպիններ, կիսամիջին քաշային կարգ

39-ամյա ուկրաինացին պրոֆեսիոնալ ռինգում տարել է 64 հաղթանակ (53-ը՝ նոկաուտով) և 3 անգամ պարտվել է:

Կլիչկոյի հաջորդ մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, Գերմանիայում` բրիտանացի Թայսոն Ֆյուրիի դեմ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930