Բուֆֆոն ուղղակի անհավանական էր. Մասիմիլիանո Ալլեգրի
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի արդյունքները:
«Տղաները շատ լավ հանդես եկան և դա հեշտ չէր: Առաջին խաղակեսում մենք չէինք կարողանում շատ պահեր ստեղծել, բայց մրցակցին էլ թույլ չէինք տալիս: Մեր դարպասին խփած գոլը կանոնների խախտումով էր:
Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք գործում, առաջ էինք գնում` չմտածելով արդյունքի մասին: Երբ մենք զիջում էինք 0:1 հաշվով, վտանգ կար ևս մեկ գնդակ բաց թողնելու, բայց Բուֆֆոնն ուղղակի անհավանական էր:
Դեռ երեկ որոշել էինք դաշտ դուրս թողնել Կուադրադոյին, իմանալով, որ նա կարող է պրոբլեմներ ստեղծել «Մանչեսթեր Սիթիի» համար: Նա և Մորատան զոհեցին իրենց թիմի համար»,- Mediaset Premium-ի եթերում ասել է Ալլեգրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը