Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի« հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր` հոկտեմբերի 29-ին վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունում և ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները: Հարց կարող է առաջանալ թե ինչո՞ւ : Բացատրեմ:
Ծաղկաձորորի մարզաարողջարանային համալիրում այսօր ավարտվեց Արոնյան-Սարգսյան ուսումնամարզական դպրոցի հերթական հավաքը:
Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայազգի Միխայիլ Ալոյանը պաշտպանել է 2011 թվականին նվաճած աշխարհի չեմպիոն կոչումը՝ բռնցքամարտի աշխարհի առանջության եզրափակիչում հաղթանակ տանելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լատիպովի նկատմամբ։
Գագիկ Ծառուկյանն ընդունել է «Արարատ-73» լեգենդար թիմի ֆուտբոլիստներին:
Մեր թղթակցին ճշտող հարցին, թե` ի վերջո, ՀԱՕԿ-ը ճանաչո՞ւմ է Արթուր Բաղդասարյանի ընտրության օրինականությունը, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Իհարկե, ո՛չ»։
…վառվում էին շրջապատի մեքենաները, միլիցիոներների մոտոցիկլետները: Դաժան ճակատագիր էր վիճակված շտապօգնության մեքենային, որով ցանկանում էին վիրավոր մրցավարին տեղափոխել հիվանդանոց:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԲՀԿ նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վեճին այսօր իշխանություններն անուղղակիորեն պատասխան են տվել՝ արդարադատության նախարարության միջոցով։
Հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ազգային մարզական ֆեդերացիաների «հավասարազորության» վերաբերյալ եղած հայտարարությունները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ի գիտություն բոլորի տեղեկացնում է, որ առաջնորդվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով, շարունակում է համադասել մարզական հասարակական կազմակերպությունների աշխատանքը, այդ թվում նաև ֆեդերացիաների:
Սանամյանի մամուլի ասուլիսից հետո, «Ալաշկերտի» մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ է արել մարզչին: Պաշտոնանկության պատճառը «Ալաշկերտի» անհաջող ելույթներն են ընթացիկ մրցաշրջանում:
Հոկտեմբերի 10-ից 15-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Լեհաստանում մասնակցեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարին, որտեղ մեր հավաքականի մրցակիցներն էին Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի հավաքականները:
«Մենք իհարկե հարգում ենք Վարդան Մինասյանի որոշումը, բայց կուզենայինք, որ Վարդան Մինասյանը հրաժարվեր իր որոշումից: Չորս տարի մենք դժվար ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ, կարողացել ենք ստեղծել համերաշխ թիմ, լինել միասնական ու պայքարել մեր թիմի հաղթանակների համար ու ուրախացնել մեր երկրպագուներին: Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր թիմում ստեղծվել է լավ մթնոլորտ, մարդկային լավ հարաբերություններ»:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը քիչ առաջ ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը:
Մովսիսյանը ճանաչվել է նաև այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստը:
«Ես էլ վոլեյբոլը շատ եմ սիրում և սա ինձ համար նոր մեկնարկ է:Մենք ունենք լավ մարզիչներ, մարզիկներ, ավանդույթներ, և մենք պետք է ամեն ինչ անենք Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար»:
Երևանում Բրիտանական դեսպանատունը, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ Հայաստանում Բրիտանական օրերի շրջանակում կազմակերպում են ֆուտբոլային խաղ Արսենալի և Լիվերպուլի հայաստանյան ֆան ակումբների միջև:
Հոկտեմբերի 17-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը Բուլղարիային հաղթելուց և Իտալիայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո առաջադիմել է 17 տեղով և զբաղեցնում է իր համար ռեկորդային՝ 38-րդ հորիզոնականը:
2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ Հայաստանի հավաքականն ընդգրկված կլինի չորրորդ զամբյուղում։
Sky Sport Italy – Իտալիան դաս ստացավ Հայաստանից: Պրանդելիի թիմը կարողացավ խուսափել պարտությունից, բայց կորցրեց իր տեղն ԱԱ-2014-ի եզրափակիչ փուլի վիճակահանության զամբյուղում:
Խաղի 5-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը բացեց հանդիպման հաշիվը:
Հայաստանի հետ մրցավեճում Իտալիայի հավաքականի կազմն արդեն հայտնի է: Հարցականի տակ է միայն Մարիո Բալոտելիի մասնակցության հարցը, ով վնասվածք ունի:
Հայաստան-Բուլղարիա 2:1 հաշվով հաղթանակից հետո ֆուտբոլասերները տոնում են Հայաստանի հավաքականի հաղթանակը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում դիտել է 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա խաղը:
Կարծես չար կատակ լիներ… կարմիր քարտից հետո կարծեցինք, թե հեշտ է լինելու, բայց ես ընդմիջմանը ասել էի, որ մրցակցի կարմիրը չի նշանակում, թե հաղթանակն ապահովված է: Սարկիսովը եւ Ղազարյանը եզրերում լավ չէին գործում, ինչի արդյունքում վտանգավոր գրոհներ շատ էինք բաց թողնում:
Ինչպես տեղեկացրել ենք՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթանակ տարավ Բուլղարիայի հավաքականի նկատմամբ: 45-րդ րոպեին տուգանային հարվածով Արազ Օզբիլիսը առաջ մղեց մեր հավաքականին: Իսկ 87-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հաղթանակ պարգևեց մեր հավաքականին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթանակ տարավ Բուլղարիայի հավաքականի նկատմամբ: 45-րդ րոպեին տուգանային հարվածով Արազ Օզբիլիսը առաջ մղեց մեր հավաքականին: Իսկ 87-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հաղթանակ պարգևեց մեր հավաքականին:
Աշխարհի առաջնության Հայաստան-Բուլղարիա խաղի երկրորդ խաղակեսում Բուլղարիայի կազմի անդամ, ռուսական «Կուբանի» կիսապաշտպան Իվելին Պոպովը գոլ խփեց՝ այդպսիով հավասարեցնելով հաշիվը՝ 1:1:
Աշխարհի առաջնության Հայաստան-Բուլղարիա խաղի առաջին խաղակեսի վերջին րոպեներին Արազ Օզբիլիսը տուգանային հարվածով գոլի հեղինակ դարձավ: Այսպիսով՝ աշխարհի առաջնության Հայաստան-Բուլղարիա խաղի առաջին խաղակեսն ավարտվեց Հայաստան-Բուլղարիա 1:0 հաշվով:
Հայաստան-Բուլղարա մրցավեճից առաջ, արեւելյան տրիբունայում Red Eagles ֆան-ակումբը բացեց հսկայական պաստառ:
Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը բուլղարացիների դեմ աշխարհի 2014թ․ առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի խաղում։