
«Չելսիի» ֆուտբոլիստներ Պեդրոն և Վիլյանը չեն խաղա «Արսենալի» դեմ

Վնասվածքները զրկել են ֆուտբոլիստներին լոնդոնյան դերբիում մասնակցության հնարավորությունից:
«Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հաստատել է, որ Պեդրոն և Վիլյանը չեն խաղա 6-րդ տուրի «Արսենալի» դեմ հանդիպմանը:
«Վիլյանը հաստատ չի լինի, իսկ Պեդրոն մտածում եմ նույնպես չի խաղա»,- ասել է Մոուրինիոն, ում ցիտել է The Guardian-ը:
Պեդրոն փոխարինվել էր ԱՊԼ-ի 5-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղի ընթացքում և չմասնակցեց Չեմպիոնների լիգայի «Մակկաբիի» հետ խաղին:
Վիլյանն այդ խաղում դարձավ գոլի հեղինակ, սակայն վնասվածքի պատճառով լքեց դաշտը առաջին խաղակեսին:
«Չելսի» – «Արսենալ» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը