
ATP-ի ռեյտինգում Ջոկովիչի միավորները ռեկորդային են

Աշխարհի ուժեղագույն թենիսիստ Նովակ Ջոկովիչը ռեկորդային նվաճման է հասել ATP-ի ռեյտինգում: Վերջին 12 ամսվա ընթացքում 10 տիտղոս նվաճելով՝ նա նվաճել, հավաքել է ռեկորդային միավորներ ATP-ի ռեյտինգում՝ 16145: Որևէ այլ թենիսիստ նման նվաճման չի հասել:
Ջոկովիչը վերջին 52 շաբաթվա ընթացքում մասնակցել է 16 մրցման, որոնցից 14-ի դեպքում հասել է եզրափակիչ և 10 դեպքում հաղթող է ճանաչվել: Ընդհանուր առմամբ նա հաղթել է 80 խաղում և պարտվել ընդամենը 6-ում:
Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը, ճիշտ է, Ջոկովիչին զիջում է 6660 միավորով, սակայն ևս ունի ռեկորդային միավորներ:
Սիրարփի Աղաբաբյան