Բաժիններ՝

«Ես Բրազիլիայի լավագույն հարձակվողն եմ». Պատո

«Սան Պաուլուի» հարձակվողը սպասում է, որ Դունգան իրեն ազգային հավաքական կհրավիրի: «Ես ցանկանում եմ վերադառնալ «սելեսաո». դա է իմ նպատակը: Կազմը կհրապարկվի հինգշաբթի և ես արժանի եմ ազգային հավաքական վերադառնալուն: Ես Բրազիլիայի լավագույն հարձակվողն եմ: Չեմ տեսնում ինչ-որ մեկին, ով ինձանից լավն է: Ես կարող եմ օգնել թիմին: Որոշումը պետք է Դունգան կայացնի»,- ասել է Պատոն:

Կիրակի 26-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայի առաջնությունում իր խփած գոլերի թիվը հասցրել է 22-ի:

Բրազիլիայի հավաքականին սպասվում է 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային հանդիպումները` Չիլիի (հոկտեմբերի 8) և Վենեսուելայի (հոկտեմբերի 13) հավաքականների դեմ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս