
Լուի վան Գալն արգելել է Վալդեսին շփվել առաջին թիմի տղաների հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պահանջել է դարպասապահ Վիկտոր Վալդեսին, որ նա չգտնվի ակումբի մարզաբազայի տարածքում, երբ այնտեղ մարզվում է առաջին թիմը:
Daily Mirror-ի վարկածով՝ Վալդեսի և վան Գալի հարաբերությունները սրվեցին այն ժամանակ, երբ «Բարսելոնայի» նախկին դարպասապահը հրաժարվեց մարզավիճակը պահպանել պահեստային թիմի հետ: Վան Գալը հստակ հասկացրեց, որ Վալդեսը կհեռանա «Օլդ Թրաֆորդից», սակայն Վիկտորի տրանսֆերը թուրքական «Բեշիկթաշ» ձախողվեց:
Ըստ աղբյուրի՝ վան Գալը շարունակում է իր վերաբերմունքը ցուցադրել դարպասապահի նկատմամբ և 2 շաբաթ առաջ որոշեց, որ 33-ամյա իսպանացին չպետք է հանդիպի 1-ին թիմի խաղացողների հետ, որպեսզի չթունավորի կոլեկտիվի մթնոլորտը:
Հիմա Վալդեսը ստիպված է մարզվել միայն U-18-ի, U-21-ի և Ակադեմիայի մարզիչների հետ, երբ բազայում չեն 1-ին թիմի խաղացողները:
Սիրարփի Աղաբաբյան