
Ֆաբիո Կապելլոն կարող է գխավորել թուրինյան «Յուվենթուսը»

Calcio Mercato-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն կարող է գլխավորել թուրինյան «Յուվենթուսը»:
Հավանական թեկնածուների շարքում են նաև Յուրգեն Կլոպը, Վինչենցո Մոնտելան և Վալտեր Մաձարին:
Հիշեցնենք, որ «Յուվենթուսի» այսօրվա գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին կարող է հեռացվել իր պաշտոնից մոտ ժամանակները:
48-ամյա մասնագետի ապագան կորոշվի թուրինյան ակումբի մոտակա 2 խաղերից հետո: «Յուվենթուսը» չեմպիոնների լիգայի շրջանակներում կհանդիպի «Սևիլիայի» հետ, իսկ Իտալիայի առաջնության շրջանակներում` «Բոլոնիայի»:
6 տուրից հետո «Յուվենթուսը» զբաղեցնում է Իտալիայի առաջնության աղյուսակի 15-րդ հորիզոնականը` ետ մնալով առաջատար «Ֆիորենտինայից» 10 միավորով:
Նշենք, որ Կապելլոն արդեն մարզել է «Յուվենթուսը» 2004-2006թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը