«Ես շար գոհ եմ Լևանդովսկու խաղից, բայց ավելի շատ եմ ուզում». Պեպ Գվարդիոլա
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան զագրեբյան «Դինամոյի» հետ խաղի նախօրեին կիսվել է մտքերով հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու և իր թիմի մասին:
«Ես շատ գոհ եմ Լևանդովսկուց: Նա խփում է, արդյունավետ փոխանցումներ է կատարում… բայց ես, իհարկե, ավելի շատ եմ ուզում:
Հուսով եմ, որ զագրեբյան «Դինամոյի» հետ խաղում Ռոբերտը նորից կխփի: Սակայն ես գոհ եմ Ռոբերտից, նույնիսկ այն ժամանակ, երբ նա չի խփում, բայց խաղում է այնպես, ինչպես ես ուզում եմ:
Չգիտեմ՝ արդյոք խմբում «Բավարիան» ավելի ուժե՞ղ է մրցակիցներից: Բայց կարող եմ ասել, որ մեր թիմը լավ է խաղում պաշտպանությունում և բավականին ստաբիլ է: Մենք մրցակիցներին քիչ հնարավորություն ենք ընձեռնում և էֆեկտիվորեն իրացնում ենք հարձակումները»,- ասել է կատալոնցին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը