Բաժիններ՝

Վինուս Ուիլյամսը տարել է իր կարիերայի 700-րդ հաղթանակը

35-ամյա ամերիկուհին տոնել է տարեդարձը Ուխանում անցկացվող մրցաշարի 2-րդ փուլում` հաղթելով Յուլյա Գյորգեսին 6:4, 6:3 հաշվով:

Խաղից առաջ Ուիլյամս ավագը չէր կասկածում, որ մոտ է պատմական թվին:

«Լավ է, որ ինձ ոչ ոք ոչինչ չէր ասում: Ես այդ ժամանակ շատ նյարդային կլինեի»,- Վինուսին ցիտում է AFP-ը:

Վինուս Ուիլյամսի թենիսում պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 1994թ., երբ չէր լրացել Յուլյա Գյորգեսի 6 տարին:

Կարդացեք նաև

Ամերիկուհին դարձել է 9-րդ թենիսիստուհին, ով կուտակել է իր հաշվին 700 հաղթանակ:

Ցուցակը գլխավորում են Մարտինա Նավրատիլովան (1442 հաղթանակ), Քրիս Էվերտը (1309) և Շտեֆֆի Գրաֆը (902): Սերենա Ուիլյամսն իր 700-րդ հաղթանակը տոնել է ապրիլին, իսկ հիմա նրա հաշվին կա 737 հաղթանակ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս