
Դորտմունդի «Բորուսիայի» 5 առաջատար ֆուտբոլիստներ չեն մեկնել Հունաստան

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը որոշել է հանգստանալու հնարավորություն տալ մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի նրանք ավելի լավ պատրաստվեն գերմանական Բունդեսլիգայի՝ հաջորդ տուրում կայանալիք «Բավարիայի» հետ հանդիպմանը:
Ըստ ակումբի պաշտոնական կայքի՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում ՊԱՕԿ-ի դեմ հանդիպմանը մասնակցելու համար Հունաստան չեն մեկնել Մատս Հյումելսը, Սոկրատիս Պապաստատոպուլոսը, Սինձի Կագավան, Իլկայ Գյունդողանը և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:
Հիշեցնենք, որ ՊԱՕԿ – «Բորուսիա» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 1-ին:
Սիրարփի Աղաբաբյան