Բաժիններ՝

Եթե մրցաշրջանում ամեն ինչ պարզ դառնա, ես կխաղամ երիտասարդների հետ. Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացին համարում է, որ միտք չունի լարել «ծերուկներին», երբ մրցաշարային խնդիրներ չեն մնում:

«Եթե մրցաշրջանում ամեն ինչ պարզ դառնա, պարզ դառնա, որ մենք ոչինչ չենք հաղթում, ես կխաղամ երիտասարդների հետ: Ոչ մի միտք չկա նրանում, որպեսզի, երբ արդեն հաղթելու ոչինչ չկա, խաղալ փորձառու տղաների հետ:

Ես ավելի լավ է դուրս բերեմ նրանց, ում մենք բոլորս սպասում ենք: Ես կարող եմ յուրաքանչյուր պահ գնալ այնտեղ, որտեղ նայում եմ երիտասարդներին, և ասել. «Վերջ, բոլորս գնում ենք»: Ես խիստ եմ:

Բայց հիմա ոչինչ որոշված չէ: Հաղթել Պրեմիեր լիգան՝ բարդ է, բայց հնարավոր: Չեմպիոնների լիգան նույնպես դժվար է, բայց հնարավոր է: Ներքին գավաթները նույնպես դժվար են, բայց ոչ անհնարին:

Կարդացեք նաև

Ես բացատրել եմ խաղացողներին, որ, երբ մրցաշրջանը դեռ որոշված չէ, ես պետք է 2 բան անեմ. աշխատեմ պատրաստել երիտասարդներին և, միևնույն ժամանակ, մաքսիմումը քաշեմ ավելի փորձառու և ստաբիլ ֆուտբոլիստներից: Մեր պրոբլեմը նրանում է, որ մենք ժամանակի ընթացքում ստաբիլ չենք»,- ցիտում է Մոուրինիոյին Mirror-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս