
«ՊՍԺ»-ն կերկարաձգի պայմանագիրը Լորան Բլանի հետ` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում

Ղեկավարությունը մոտիվացնում է մարզչին` փարիզեցիներին պատմության մեջ երկրորդ անգամ դուրս բերել Հին աշխարհի գլխավոր ակումբային մրցաշարի կիսաեզրափակիչ:
«ՊՍԺ»-ն պայման է դրել գլխավոր մարզիչ Լորան Բլանի առջև: Ակումբը ցանկանում է երկարաձգել նրա հետ պայմանագիրը, բայց, ինչպես հայտնում է Yahoo! Sports-ը, միայն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում:
Ղեկավարությունը գոհ է Բլանի աշխատանքից, բայց չի մոռանում նաև հիմնական նպատակի մասին, որը հնչեցվել է արդեն վաղուց. հաղթանակ Չեմպիոնների լիգայում:
Ֆրանսիացի մասնագետի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ նախատեսված է մինչև 2016թ. հունիս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը