
Ռոբերտ Լևանդովսկին գլխավորում է ռմբարկուների ցուցակը Բունդեսլիգայում, Չեմպիոնների լիգայում և Եվրո-2016 ընտրական փուլում

2015թ. աշնանը Եվրոպայում չկա ավելի հզոր ռմբարկու, քան մյունհենյան լեհը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում զագրեբյան «Դինամոյին» խփելով 3 գնդակ (5:0)՝ Ռոբերտ Լևանդովսկին հասավ Կրիշտիանու Ռոնալդուին, և հիմա նրանք միասին գլխավորում են ակումբային մրցաշարի ռմբարկուական մրցավազքը` 3-ական գնդակով:
Միևնույն ժամանակ, Լևանդովսկին խփած 10 գոլերով հանդիսանում է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն, ինչպես նաև ամենաշատ գոլերն է խփել (10 գոլ) Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը