Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Պորտուգալիային
Պորտուգալիայի Լուսո քաղաքի մարզումային կենտրոնում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 9-րդ խմբի առաջին տուրի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը: Պորտուգալիայի հավաքականը հաղթեց 7:0 հաշվով:
Գոլերի հեղինակներն են՝ Կուինա՝ 1:0, Ժոզե Գոմես՝ 2:0, Ժոան Ֆիլիպե՝ 3:0, Կուինա 4:0, Ժոան Ֆիլիպե՝ 5:0, Ժոզե Գոմես՝ 6:0, Ռաֆայել Լեաո՝ 7:0:
Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 12. Էրիկ Խուրշուդյան, 2. Պարգև Աբրահամյան, 3. Լևոն Ղարիբյան, 5. Արթուր Խաչատրյան, 6. Նորայր Գրիգորյան, 7. Վիգեն Կարապետյան, 8. Կարեն Մելքոնյան, 9. Ռաֆիկ Մելիքյան, 10. Աբրահամ Պորտուգալյան, 11. Հովհաննես Հարությունյան, 18. Արսեն Եղիազարյան:
Երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 1-ին, Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Անգլիայի հավաքականի հետ:
Սիրարփի Աղաբաբյան