Բաժիններ՝

«Ես երբեք հարցում չեմ ներկայացրել տրանսֆերի վերաբերյալ». Ուեյն Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող և ավագ Ուեյն Ռունին հերքել է տեղեկությունն այն մասին, որ ինքն անցյալում հարցում է ներկայացրել տրանսֆերի վերաբերյալ:

«Ես եկա խոսելու նրա (Սըր Ալեքս Ֆերգյուսոնի) հետ և ասացի. «Եթե Դուք չեք պատրաստվում ինձ խաղացնել, ապա ինձ համար, հնարավոր է, ավելի լավ է առաջ շարժվել»:

Դրանից հետո անսպասելի բոլոր ԶԼՄ-ներում գրեցին, որ ես հարցում եմ ներկայացրել տրասֆերի վերաբերյալ, որն իրականում ես երբեք չեմ արել: Չգիտեմ՝ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ դա դուրս եկավ այդ տեսքով:

Ֆերգյուսոնն այն բանի պատճառն էր, ինչի համար ես ցանկանում էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ». ես ուզում էի աշխատել նրա հետ: Իմ կարծիքով՝ նա բոլոր ժամանակների լավագույն մարզիչն է: Ես ոչ մի կասկած չունեի՝ ուր տեղափոխվել, երբ իմացա նրա հետաքրքրության և ինձ տեսնելու ցանկության մասին»,- ասել է Ռունին ВВС-ի դոկումենտալ ֆիլմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930