
Մեսսին կկարողանա մասնակցել «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին

The Mirror-ը մեջբերում է արգենտինայի հավաքականի բժիշկ Դոնատո Վիլանի խոսքերը, ով հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նախատեսված ժամանակից շուտ շարք կվերադառնա:
«Մեսսիին ամբողջությամբ ապաքինվելու համար կպահանջվի 7-8 շաբաթ, դրանից հետո նա լիարժեք պատրաստ կլինի: Սա՝ ըստ բժիշկների, բայց ես երկար տարիներ է՝ ճանաչում եմ Լեոյին: Նա կարող է շարք վերադառնալ նախատեսված ժամկետից շուտ, քանի որ դժվար է հարմարվում չխաղալու փաստին: Կարծում եմ՝ նա պատրաստ կլինի մինչ Կլասսիկոն»,- նշել է Վիլանին:
Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ խաղում:
Սիրարփի Աղաբաբյան