
«Արսենալը» չի կարող իրեն թույլ տալ միավորներ կորցնել Չեմպիոնների լիգայի տնային խաղերում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Օլիմպիակոսի» դեմ խաղի նախօրեին հայտարարել է, որ լոնդոնյան ակումբը չի կարող իրեն թույլ տալ միավորներ կորցնել տնային խաղերում:
«Եթե թիմը ցանկանում է դուրս գալ փլեյ-օֆֆ, ապա այն պետք է հաղթի տնային խաղերը. ամեն ինչ շատ հեշտ է: Մենք չենք կարող թույլ տալ կորցնել միավորներ մեր դաշտում:
Հիմա մենք այն վիճակում չենք, որպեսզի հիշենք Չեմպիոնների լիգայի տնային խաղերի ոչ լավագույն վիճակագրությունը: Մենք պարզապես ուզում ենք հաղթանակի հասնել և ես վստահ եմ, որ մենք դա անելու ենք»,- ասել է ֆրանսիացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը