
Իսպանական Լա լիգայի առաջատարներն աշխատավարձի վրա ծախսում են 1 միլիարդ եվրոյից ավելի

Իսպանացի լրագրողներն իսպանական Լա լիգայի առաջատարների ծախսած գումարները պարզելու համար հետազոտություն են արել, ըստ որի՝ պարզվել է, որ առաջատար ակումբները՝ «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան», աստղաբաշխական թվեր են ծախսում աշխատավարձերի վրա: Ըստ հետազոտության՝ այս մրցաշրջանում «Մադրիդի Ռեալի» բյուջեից 431,32 մլն եվրո կգնա ֆուտբոլիստներին ու ակումբի աշխատակիցներին վճարելու վրա: «Բարսելոնայի» ցուցանիշները մի փոքր են զիջում ՝ 421,68 մլն եվրո:
Համեմատության համար աղբյուրը նշում է, որ նախորդ մրցաշրջանում կատալոնացիները կարողացել էին իրենց թույլ տալ՝ 347,9 մլն եվրո, իսկ «Արքայական ակումբը» ծախսել էր ընդամենը 328 մլն: Իսկ մեկ տարվա ընթացքում խաղացողների, մարզիչների, տեխնիկական աշխատողների վճարներն աճել են տասնյակ միլիոններով:
Ծախսած գումարների թվով առաջատարների եռյակը եզրափակում է «Ատլետիկոն»՝ 159,59 մլն եվրոյով: Իսկ «Վալենսիան» ու «Սևիլիան» կարող են իրենց թույլ տալ ընդամենը 100 մլն եվրոյից ավելի ծախսել՝ 122,84 և 105,13 մլն եվրո՝ համապատասխանաբար:
Սիրարփի Աղաբաբյան