
«Շուտով «Մանչեսթեր Սիթին» կհաղթի Չեմպիոնների լիգան». Մանուել Պելլեգրինի

Չիլիացի մարզիչը վստահ է, որ «քաղաքայինները» գտնվում են այլ ուղու վրա: ««Մանչեսթեր Սիթին» երիտասարդ թիմ է` համեմատած «Բարսելոնայի», «Բավարիայի», «Ռեալի» և «Յուվենթուսի» հետ: Մենք ավելի երիտասարդ ենք այն թիմերից, որոնք հաղթել են Չեմպիոնների լիգան վերջին 9 մրցաշրջաններում:
«Սիթին» հայտնվել է առաջատարների շարքում միայն վերջին տարիներին և յուրաքանչյուր մրցաշրջանում ավելի է զարգանում:
Մենք կշարունակենք նույն ոգով և ես բացարձակապես համոզված եմ, որ մենք կդառնանք մեծ ակումբ, որը կհաղթի Չեմպիոնների լիգան»,- ըստ Goal.com-ի՝ ասել է Պելլեգրինին:
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրերում գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, բայց շաբաթ օրը «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո զբաղեցրեց 2-րդ տեղը` առաջատարի դիրքը զիջելով «Մանչեսթեր Յունայթեդին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը