Վիսենտե Դել Բոսկեն հանդիպում է անցկացրել ֆուտբոլի իսպանական թագավորական ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի հետ և խնդրել է ընդունել իր հրաժարականը: Վիլյարը մարզչի որոշման հետ համաձայնել է: Ինչպես հաղորդում է AS-ը, կողմերը կլուծեն պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ, համաձայնագրի լուծման մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս:
Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր հերթական ծաղրանկարներում անդրադարձել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին և պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոյին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ մխիթարյանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
«Երջանիկ եմ հայտարարել, որ երազանքը շարունակվելու է իրական կյանքում: Առա՛ջ, Բարսա, առա՛ջ, Կատալոնիա»,- գրել է Նեյմարը:
Ուիմբլդոնի 2-րդ շրջանում Դարիա Կասատկինան և Ագնեշկա Ռադվանսկան հաղթեցին և դուրս եկան 3-րդ շրջան, իսկ Գարբինիե Մուգուրուսան պարտվեց և դուրս թռավ մրցաշարից:
Ուիմբլդոնի 2-րդ շրջանում Անդրեյ Կուզնեցովը հաղթեց Ժիլ Մյուլլերին, իսկ Նովակ Ջոկովիչը՝ Ադրիան Մանարինոյին:
Լոնդոնի «Վեստ Հեմ»-ը հայտնել է այն գումարը, որի դիմաց պատրաստ է բաժանվել Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրի Պայեից: 29-ամյա ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը պահանջում է 50 միլիոն եվրո:
Մոլդավայում ընթացող Բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի հավաքականը հասել է կիսաեզրափակիչ փուլ: Այս փուլում Հայաստանի հավաքականը կմրցի Իռլանդիայի հետ:
Ֆուտբոլային աշխարհը շարունակում է քննարկել Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի որոշումը, ըստ որի՝ նա լքում է Արգենտինայի հավաքականը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Երեկվանից անգլիական ակումբի պաշտոնական կայքը սկսել է վաճառել Հենրիխ Մխիթարյանի ազգանվամբ մարզաշապիկները:
Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է Եվրո-2016-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիայի ազգային թիմի հետ անցկացրած խաղից ստացած տպավորություններով: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ 11-մետրանոցներով ավելի դիպուկ գտնվեցին պորտուգալացիները՝ 5:3:
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Եվրո-2016-ի քառորդ եզրափակչում Լեհաստանի ազգային թիմի նկատմամբ հետխաղյա 11-մետրանոցներով տարած հաղթանակից (5:3) ստացած տպավորություններով:
Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած Լեհաստան – Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց պորտուգալացիների հաղթանակով:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական խանութը սկսել է վաճառել Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ:
Նորաձև հագուստի ASOS բրիտանական խանութն Իսլանդիայի հավաքականի կիսապաշտպան Բիրկիր Բյարնասոնին առաջարկել է դառնալ մոդել:
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում:
Առաջիկա օրերին մանկունյանցիները կներկայացնեն Մինո Ռայոլայի միանգամից երկու հաճախորդներին:
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է, թե ում հետ է խաղալու թիմընակումբի հիմնադիր Ժուան Գամպերի անունը կրող մրցաշարի եզրափակչում:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը (69 կգ) ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 205 կգ արդյունքով 5-րդ տեղում է:
Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է այն ֆուտբոլիստին, ով լավագույն խաղն է ցուցադրում Եվրո-2016-ում:
Մոտ ժամանակներս Անգլիայի հավաքականը կարող է գլխավորել Գարեթ Սաութգեյթը, ով հիմա աշխատում է երիտասարդական թիմի հետ: Ըստ The Telegraph-ի տեղեկության, Սաութգեյթը կլինի ժամանակավոր տարբերակ, իսկ մեկ տարի անց նրան կարող են փոխարինել Արսեն Վենգերը, Կլաուդիո Ռանիերին, Էդդի Հաուն, Գլեն Հոդլը կամ Բրենդան Ռոջերսը:
Գիգզը, ով մինչ այս աշխատում էր Լուի Վան Գալի հետ, հրաժարվել է մանկունյանցիների նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի առաջարկից՝ մտնել իր մարզչական շտաբ՝ կրճատված իրավասություններով: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Ռայանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», որին տվել է խաղային և մարզչական կարիերայի 29 տարիները:
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է արգենտինացի Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի հավաքականից հեռանալու որոշման մասին: Ռոնալդուն նշել է, որ չի պատկերացնում իրեն Մեսսիի փոխարեն:
Արդեն հայտնի է ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակն ամառային Օլիմպիական խաղերի համար: Օլիմպիական հավաքականի հայտացուցակից դուրս է մնացել ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվա: Վերջինս ընդգրկված էր նախնական հայտացուցակում:
Մոտ 2 ժամից կայանալիք Մոլդովա-Անդորրա խաղից հետո պարզ կդառնա, թե որ հորիզոնականով է Հայաստանը դուրս գալիս կիսաեզրափակիչ:
Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» աստիճանաբար ավելի իրատեսական է դառնում: Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը հաղորդագրություն է ուղարկել դորտմունդցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին: 27-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ տեղափոխվ ում է «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է մտածել, որ այլևս պետք չէ, որ ինքը խաղա ազգային թիմում:
Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչն Ուիմբլդոնի 2-րդ շրջանում հաղթելով Ադրիան Մանարինոյին՝ 6:4, 6:3, 7:6 հաշվով, հասցրեց իր հաղթական սերիան սաղավարտում 30 խաղի՝ այդ ցուցանիշով անցնելով Ռոդ Լեյվերից (1969-1970) և այդպիսով սահմանելով Բաց դարաշրջանի ռեկորդ (սկսած 1968 թվականից):
Ինչպես հաղորդում է Bild-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել նրա համար, որպեսզի ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: