Ուիմբլդոնի 1/4 եզրափակչում Ուիլյամս քույրերը հաղթեցին իրենց մրցակիցներին և անցան կիսաեզրափակիչ փուլ:
Ավարտվեց «Չեմպինների լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի պատասխան հանդիպումը Երևանի «Ալաշկերտ»-ի և Անդորրան ներկայացնող «ՍանտաԿոլոմա»-ի միջև:
Իսլանդիայի հավաքականը վերադարձավ տուն:
Իսպանիայի իշխանությունները մեղադրել են կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությանը խոշոր պարտքերը չմարելու մեջ:
Երևանի «Բանանց»-ն արդեն գտնվում է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, որտեղ տեղի կունենա «Եվրոպա լիգա»-ի որակավորման առաջին փուլի «Օմոնիա»-ի դեմ պատասխան հանդիպումը: Հուլիսի 5-ի և 6-ի երեկոյան «Բանանց»-ը մարզումներ կանցկացնի Նիկոսիայում, իսկ հուլիսի 7-ին, Երևանի ժամանակով 20:30-ին տեղի կունենա «Օմոնիա»-«Բանանց» հանդիպումը:
Այսօր երեկոյան Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» կմրցի «Սանտա-Կոլոմայի» հետ:
Իտալական «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ ակումբը վաճառել է չինացի ներդրողների: Մամուլին հայտնի է դարձել, որ նոր ներդրողները իտալական ակումբի 80 տոկոս բաժնետոմսերի համար վճարելու են 750 միլիոն եվրո: Մնացած 20 տոկոսը մնալու է Բեռլուսկոնիի տրամադրության տակ:
Հայ բռնցքամարտիկն իր առաջին մենամարտում հաղթանակ տարավ: Բաչկովը քառորդ եզրափակիչում առավելության հասավ Իռլանդիան ներկայացնող Պետեր Ռայմոնդ Մոյլթեդի նկատմ ամբ: Այս հաղթանակի շնորհիվ Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձել է Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությունից: Հայաստանի հավաքականը ժամանեց Երևան, որտեղ «Զվարթնոց» օդանավակայանում ազգային թիմին դիմավորեցին մեծ թվով լրագրողներ, մարզասերներ և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղեկացրել է, որ իր ակումբը գործնականում պայմանավորվել է հերթական նորեկի տեղափոխության շուրջ: Ամենայն հավանականությամբ, խոսքը Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է: Ավելի վաղ, «կարմիր սատանաները» պայմանագիր են ստորագրել Զլատան Իբրահիմովիչի և Էրիկ Բեյիի հետ:
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատմել է, թե ինչ նկատառումներով է ղեկավարվել ակումբը Հենրիխ Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառելու ժամանակ:
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մեկնաբանել է գերմանական ակումբի մյուս նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը: Գյունդողանը միանշանակ հավանություն է տվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի որոշմանը:
Ուիմբլդոնի 1/8 եզրափակչում Սերենա Ուիլյամսը հաղթեց Սվետլանա Կուզնեցովային, իսկ Վինուս Ուիլյամսը՝ Կարլա Սուարես-Նավարոյին:
Ուիմբլդոնի 1/8 եզրափակչում Էնդի Մարեյը հաղթեց Նիկ Կիրիոսին, Ռոջեր Ֆեդերերը՝ Սթիվ Ջոնսոնին, Իսկ Նիսիկոյին և Գասկեն դուրս եկան մրցաշարից:
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու փաստը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում» և այս շաբաթվա ընթացքում պայմանագիր կստորագրի «Կարմիր սատանաների» հետ:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի ազգային հավաքականից հեռանալու մտադրությունը փոխվում է:
Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Պեպեն բաց է թողել թիմի հերթական մարզումը:
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան կիսվել է Եվրո-2016-ի քառորդ եզրափակչում Իսլանդիայի հետ անցկացրած խաղի տպավորություններով: Հանդիպումը կայացավ Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում և ավարտվեց 5:2 հաշվով:
Իսլանդիայի հավաքականի հարձակվող Էյդուր Գուդյոնսենը Եվրո-216-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայից կրած պարտությունից հետ (2:5) կիսվել է խաղից ստացած իր տպավորություններով:
Գյումրու քաղաքապետարանի բռնցքամարտի մարզադպրոցի սան Ժորա Համազարյանը Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում WBO վարկանիշով նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Մարզական մամուլը շարունակում է քննարկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը:
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիս Սմոլինգի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան շտապ հոսպիտալացրել են:
«Մանչեսթեր Սիթիի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր նշանակմանը նվիրված հատուկ շնորհանդեսի ժամանակ մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին շշուկները:
Հոլանդացի հայտնի մասնագետ Գուս Հիդինկը ցանկանում է զբաղեցնել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը: Լոնդոնի «Չելսի»-ից հեռանալուց և Ռոյ Հոջսոնի հրաժարականից հետո հոլանդացի մասնագետի շանսերը գնալով ավելի են մեծանում: Հիդինկը մերժել է իր նախկին ընտրանուն`Ռուսաստանի հավաքականին:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում շարունակվում է տրանսֆերային ամառը: Լիգայի լավագույն բասկետբոլիստներից մեկի՝ Կևին Դյուրանտի մասին խոսակցությունները գնալով նոր թափ են առնում: Եթե Դյուրանտը որոշի մնալ «Օկլահոմա Սիթի Տանդեր»-ում, ապա կարող է առաջիկա 2 մրցաշրջանում ստանալ 55 միլիոն դոլար:
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է դորտմունդցիների մի քանի առանցքային ֆուտբոլիստների միանգամից հեռանալը:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, պատանեկան oլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Թբիլիսում կայացած աշխարհի առաջնությունից հետո Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է մրցաշարի լավագույն մարզիկ:
Իսլանդիայի նախագահ Գվյուդնի Յոուհանեսսոնը մեկնաբանել է Եվրո-2016-ում երկրի ազգային հավաքականի ելույթները: Իսլանդացիները, բոլորի համար անսպասելի, դուրս էին եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվեցին Ֆրանսիային 2:5 հաշվով:
Ժոզե Մոուրինյոն ժամանել է Մանչեսթեր: Պորտուգալացի մասնագետն արդեն այս շաբաթ կսկսի աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Առաջիկա օրերին Մոուրինյոն ակումբի ղեկավարությանը կհայտնի այն բոլոր ֆուտբոլիստների անունները, ովքեր առաջիկա մրցաշրջանում անհրաժեշտ չեն լինի ակումբին: