«Ինտերը» պատրաստ է գնել Դիեգո Սիմեոնեի պայմանգիրը 50 մլն եվրոյով
«Ատլետիկոյում» լարվել են:
«Ներաձուրիների» ղեկավարները երազում են հետ վերադարձնել արգենտինացուն «Ջուզեպե Միացա», բայց արդեն որպես մարզիչ: Դրա համար «Ինտերի» չինացի սեփականատերերը պատրաստ են տրամադրել մեծ գումար:
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, խոսքը 50 մլն եվրոյի մասին է. հենց այդքանով միլանցիները պատրաստ են «Ատլետիկոյից» գնել Սիմեոնեի պայմանագիրը: Ընդ որում, Դիեգոն պետք է գլխավորի իտալական ակումբը արդեն 2016-17թթ. մրցաշրջանից հետո:
«Ներաձուրիներին» հիմ ղեկավարում է «Լացիոյի» նախկին մարզիչ Ստեֆանո Պիոլին, ով նոյեմբերի սկզբին փոխարինեց Ֆրանկ Դե Բուրին:
12 տուրերից հետո «Ինտերը» 7 միավորով գրավում է 2-րդ տեղը:
Սիմենոն գլխավորել է «Ատլետիկոն» 2011թ. դեկտեմբերից: Թիմի հետ միասին նա հաղթել է առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, Եվրոպայի լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
1997-ից ինչև 1999 թվականը Դիեգոն խաղացել է «Ինտերի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը