
Լիոնել Մեսսիի տրանսֆերն առաջնային է Պեպ Գվարդիոլայի համար

Իսպանացի մարզիչը 250 մլն եվրո օգնություն է ակնկալում «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերից:
Գվարդիոլան ձգտում է ուժեղացնել «Մանչեսթեր Սիթին» և դրա համար ունի արգենտինացի հարձակվողի կարիքը: Ըստ Cadena COPE-ի տվյալների, Մեսսիի ձեռքբերումը Պեպը համարում է ակումբի առաջնային խնդիրը: Գվարդիոլան արդեն խնդրել է Ֆերան Սորիանոյին և Չիկի Բեգիրիստայնին՝ անել ամեն ինչ՝ Լեոյին համոզելու համար փոխել ակումբը:
Ավելի վաղ The Mirror-ը հաղորդել էր, որ քաղաքաբնակները պատրաստ են Լեոյի համար «Բարսելոնային» վճարել 230 մլն եվրո (այլ տվյալներով՝ 250 մլն եվրո):
2016-17թթ. առաջնության 9 խաղերում Մեսսին դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը