
Նովակ Ջոկովիչը Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ

Կիսաեզրափակչում Նոլեն հաղթեց Կեյի Նիսիկորիին 6:1, 6:1 հաշվով: Թենիսիստները կորտում անցկացրեցին 1 ժամ 10 րոպե: Ջոկովիչը կատարեց 3 էյս, իրացրեց 8 բրեյք փոինթ և 1 անգամ սխալ թույլ տվեց մատուցելիս: Ճապոնացու հաշվին գրանցվեց 4 էյս, 1 կրկնակի սխալ և 1 բրեյք փոինթ:
Եզրափակչում Նովակը կհանդիպի Էնդիին:
Վերջին 7 խաղերում Նիսիկորին միայն 1 սեթ է կարողացել հաղթել սերբին:
Ամփոփիչ մրցաշարում հաղթելու դեպքում Նովակ Ջոկովիչը նորից կդառնա աշխարհի առաջին ռակետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը