
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի ընկերուհին կխաղա Ջեյմի Վարդիի կնոջ դերը

Արքայազնը կարող է հպարտանալ. իր ընկերուհին նման է «Լեսթերի» լեգենդի կնոջը:
Արքայազն Հարիի ընկերուհի Մեգան Մարքլը մարմնավորելու է «Լեսթերի» չեմպիոնական մրցաշրջանի մասին պատմող ֆիլմում Ջեյմի Վարդիի կնոջը: Ինչպես հաղորդում է The Mirror-ը, 35-ամյա Մեգանը արտաքնապես նման է հարձակվողի կնոջը՝ Ռեբեկային և հայտնի է սերիալների դերերով:
Ֆիլմի ռեժիսորի դերին հավակնում են Գայ Ռիչին, Դենի Բոյլը և Փոլ Գրինգրասը:
https://www.instagram.com/p/BH2P4zkADOo/
Պատրաստեց Անի Գաբուզյանը