Ռիոյի օլիմպիական խաղերում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանին պարտված ադրբեջանցի ըմբիշ Ռասուլ Չունաեւին (66 կգ) Ադրբեջանում կոչ են անում Լինչի դատաստանի ենթարկել: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը` նշելով, որ հայ ըմբիշին Ռասուլ Չունաեւի պարտությունը դարձել է Ադրբեջանում երեկվա գլխավոր թեման:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը տրիբունայից հետևել է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտին:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին եւ հայ օլիմպիականներին` ցուցադրած հիանալի արդյունքների համար:
«Սրտանց շնորհավորում եմ մեր հրաշալի մարզիկներին՝ Արթուր Ալեքսանյանին՝ օլիմպիական չեմպիոնի ամենաբարձր տիտղոսը նվաճելու, Միհրան Հարությունյանին, Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին՝ այս մեծ հաղթանակների կապակցությամբ, որոնք, վստահ եմ, օրինակ են ծառայելու հազարավոր պատանի մարզիկների, ապագա չեմպիոնների, հայ ազգի պատիվը բարձր պահող հայորդիների համար: Օլիմպիական բարձունքը նվաճած մեր դյուցազունն իր փայլուն հաղթանակով ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ ազգն անպարտելի է»:
Միհրանը չեմպիոն է և վե´րջ: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի` եզրափակչում մրցավարական անարդարության «զոհ» դառնալուն, հայտարարեց ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի 1-ին տեղակալ և գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանը:
Ինչպես է Արթուր Ալեքսանյանը սափրում Կարեն Գիլոյանի գլուխը
«Մեր սպորտի պատասխանատուները ուղղակի պարտավոր են այս դեպքի կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացնել, միջազգային հետաքննություն պահանջել և սպորտային դատավարության ամենաբարձր ատյաններում վերականգնել արդարությունը: Ազգովի պիտի բարձրացնենք նման տղաներին պատվանդան»:
Իռլանդացի Մայքլ Կոնլանն ուղերձ է գրել Twitter-ում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Մադրիդի «Ռեալը» նոր մրցաշրջանի նախապատրաստման շրջանակներում անցկացրեց ընկերական հանդիպում ֆրանսիական «Ռեյմս» ակումբի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Իսպանիայի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում և ավարտվեց 5:3՝ հօգուտ տան տերերի:
«Դեռևս 2008-ին Պեկինի խաղերի ժամանակ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը խոստացել էր սափրել գլուխը, եթե Օլիմպիական չեմպիոն ունենանք: Եվ այսօր մեր նորընծա Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր ձեռքով արեց դա»,-ասված է գրառման մեջ:
Երկրորդ տեղը գրավեց Գոռ Մինասյանը Հայաստանից, բրոնզը բաժին հասավ վրացի Իրակլի Տուրմանիձեին:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայ օլիմպիականներին՝ ցուցադրած հիանալի արդյունքների համար:
Ավարտվեց Ռիո-2016-ի հերթական մրցումային օրը: Մեդալային ընդհանուր հաշվարկում ԱՄՆ-ի հավաքականը 1-ին տեղում է, Ռուաստանը՝ 4-րդ, իսկ Հայաստանը հավաքականը 36-րդն է:
Մեկնարկեցին 2016-17թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ ռաունդի առաջին խաղերը:
Գոռ Մինասյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը նվաճելով արծաթե մեդալ, իսկ Ռուբեն Ալեքսանյանը գրավեց 4-րդ տեղը:
Ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում ոչ սպորտը, ոչ օլիմպիական մեդալը: Նորից եմ կրկնում այս ամենը աղբ է:
Հայաստանի հավաքականը «Ռիո-2016»-ում առաջին օլիմպիական ոսկին նվաճեց: 98 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գետնեց Կուբան ներկայացնող Յասմանի Դանիել Լուգո Կաբրերային և 20 տարվա դադարից հետո Հայաստանին պարգևեց 1-ին ոսկե մեդալը:
31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը նվաճեց հերթական արծաթե մեդալը:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»:
Ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը վստահ է, որ կկարողանա մասնակցել ևս երկու-երեք Օլիմպիական խաղերի:
Այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկեն Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի առաջին հանդիպումները:
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բարկացել է ՝ իմանալով, որ թիմի ղեկավարությունը ցանկանում է բաց թողնել դարպասապահ Բրավոյին «Մանչեսթեր Սիթի»: Ըստ իսպանական մամուլի՝ Էնրիկեն արգելել է վաճառել Բրավոյին:
31-րդ ամառային օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի եզրափակչում 66կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանին բաժին է ընկել բավականին ուժեղ ըմբիշ՝ սերբ Դավոր Շտեֆանեկը:
«Ես ոչինչ չզգացի, երբ IBF-ը հետ վերցրեց գոտին: Նրանք ուղղակի հասկացան, որ ոչ ոք ինձ չի հաղթի, դրա համար էլ գողացան այդ գոտին: Հիմա ես առաջ եմ նայում: Ես ինձ լավ եմ զգում: Ես ծեծեցի Կլիչկոյին նախորդ մենամարտում և ավելի ուժեղ կծեծեմ ռևանշում: Իմ քաշում շատ մարզիկներ կան, որոնց հետ կարելի է մենամարտել, բայց մենք աշխատում ենք կազմակերպել հոկտեմբերին մենամարտ Վլադիմիրի դեմ: Հիմա ինձ, Կլիչկոյից բացի, ոչ ոք չի հետաքրքրում»,- ասել է Ֆյուրին:
Արթուր Ալեքսանյանը նույնպես եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց։
Եզրափակիչում Միհրանի մրցակիցը կլինի սերբ Դավոր Շտեպանեկը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կիլոգրամ քաշային կարգում դժվարին հաղթանակով մեկնարկեց Արթուր Ալեքսանյանը: Արթուրը 5-2 հաշվով առավելության է հասել Իտալիան ներկայացնող Դաիգորո Տիմոնչինիի նկատմամբ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կիլոգրամ քաշային կարգում հիանալի մեկնարկ ունեցավ Միհրան Հարությունյանը: Միհրանը 1 րոպե 25 վայրկյանում բացահայտ 7-0 առավելությամբ վստահ հաղթեց Եգիպտոսը ներկայացնող Ադամ Կահքին:
Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան մասնակցեց Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Սևիլիայի» հետ առաջին հանդիպմանը, սակայն փոխարինվեց վնասվածքի պատճառով: Այս հանդիպումը 594-րդն էր Ինիեստայի համար կատալոնական ակումբի կազմում:
100 տարեկանում կյանքից հեռացել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաո Ավելանժը: Բրազիլացի ֆուտբոլային պաշտոնյան համաշխարհային ֆուտբոլային միության ղեկին եղել է 1974-ից 1998 թվականներին և նախորդել է Ժոզեֆ Բլատերին: