«Ջենովան» հրաժարվել է վաճառել Սիմեոնե կրտսերին «Ատլետիկոյին»
Ընտանիքը չի վերամիավորվի:
«Ատլետիկոն» բանակցություններ է վարել «Ջենովայի» հետ 21-ամյա հարձակվող Ջովանի Սիմեոնեի տրանսֆերի վերաբերյալ: Մադրիդյան ակումբն առաջարկել է 18 մլն եվրո, որը չի ընդունվել իտալացիների կողմից:
Ինչպես հաղորդում է Il Messaggero-ն, «Ջենովայի» նախագահ Էնրիկո Պրեցիոզին թիմի լավագույն ռմբարկուին գնահատում է 25-30 մլն:
2016-17թթ. մրցաշրջանում Սիմեոնեն Սերիա Ա-ի 28 խաղերում դարձել է 10 գոլի հեղինակ: Ջովանին վերջին անգամ գոլի հեղինակ դարձել է հունվարի 29-ին և գոլ չի խփում 8 խաղ անընդմեջ:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզչի որդու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Վիլյառեալը», «Սևիլիան» և «Լացիոն»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը