Բաժիններ՝

Վարուժան Հակոբյանը կարող է նվաճել ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը

ԱՄՆ-ի կանանց և տղամարդկանց առաջնությունը մոտենում է ավարտին։ 11 տուրից 10-ն արդեն կայացել են։ Վարուժան Հակոբյանը, Ուեսլի Սոն և Ալեքսանդր Օնիշչուկը ունեն 6․5-ական միավոր և կիսում են 1-3-րդ տեղերը։ Լրացուցիչ միավորներով, սակայն, Հակոբյանը 1-ինն է։ Այսօր կայանալիք 11-րդ տուրում նրա մրցակիցը լինելու է Հիկարու Նակամուրան։

ԱՄՆ-ի կանանց առաջնությունում Տաթև Աբրահամյանը ունի 5 միավոր և կիսում է 7-9-րդ տեղերը։ Իրենց դիրքերը չեն զիջում Պաիկիձեն և Ֆոիսորը։ Նրանք 7 միավորով կիսում են 1-2-րդ տեղերը։ 3-րդ տեղում Իրինա Կրուշն է՝ 6 միավորով։

Այսօր Տաթև Աբրահամյանի մրցակիցը Աննա Զատոնսկին է։ Անկախ արդյունքից, ցավոք, այս անգամ նա կմնա առանց մեդալի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս