
«Այսպիսի «Մանչեսթեր Յունայթեդում» Չիչարիտոն 1 մրցաշրջանի ընթացքում կխփեր 20 գոլ». Ժոզե Մոուրինիո

Հետ վերադառնալու ժամանակն է:
«Մեր թիմում առկա են լավ ֆուտբոլիստներ, կրեատիվ ֆուտբոլիստներ: Նրանք ընդունակ են պահեր ստեղծել, բայց չունեն մարդասպանի էություն:
Ես կբերեմ պարզ օրինակ: Մեր խաղաոճով, այն բանով, թե մենք ինչպես ենք գերակայում մրցակցի նկատմամբ, ինչպես ենք խաղում տուգանայինում, Չիչարիտոն, կարծում եմ, հեշտությամբ 20 գոլ կխփեր:
Նույնիսկ դաշտ դուրս գալով վերջին 10-20 րոպեներին նա միևնույնն է կխփեր 20 գոլ: Նա այն ֆուտբոլիստներից է, ում մոտ գնդակն ինքն է գնում: Դարպասապահը սեյվ է կատարում, Չիչարիտոն գնում է դեպի գնդակը և գոլ է խփում: Գնդակը կախում են տուգանայինում, Չիչարիտոն առաջինն է հասնում և գոլ է խփում»,- Մոուրինիոյին է մեջբերոմ ESPN-ը:
Չիչարիտոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 2010-15թթ.: 2015թ. օգոստոսին նա տեղափոխվել է «Բայերն» 12 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը