Բաժիններ՝

Ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ:

«Եվրոպայի առաջնության արդյունքները նորմալ էին թե հրում, թե պոկում վարժությունում: Երկու անհաջող մոտեցումները իմ ուժերի սահմաններում էին: Չստացվեց բարձրացնել, դա իմ սխալն է, և փորձելու ենք հաջորդ մրցաշարերին վերացնել և ավելի լավ հանդես գալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանյանը:

Անդրադառնալով վնասվածքին` Ռուբեն Ալեքսանյանն ասաց, որ այն լուրջ չէ. «Թևս թեթև հոդախախտվել է: Առաջիկա շաբաթների ընթացքում կվերսկսենք մարզումները: Գիպսն էլ դրել ենք, որ ավելի լավ ամրանա հոդը` հետագայում խնդիր չունենալու համար»,- ասաց Ալեքսանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իրանի բանակի զինծառայողներն ուշադիր հետևում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի բոլոր տեղաշարժերին և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բազմաթիվ ամերիկյան նավեր տարածաշրջան ուղարկելու մասին: «Որևիցե նավի ուղարկումը տարածաշրջան ոչ մի չափով չի ազդի Իրանի հաստատակամության և վճռականության վրա՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը: Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և միաժամանակ ոչ մի վայրկյան չեն կորցնում իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման, ազգային ինքնիշխանության և արժանապատվության պաշտպանության համար», – ընդգծել է Բաղային ամենշաբաթյա մամուլի ասուլիսում: Հունվարի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետևում է Իրանին և տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր: Նրա խոսքով՝ «այդ ուղղությամբ ընթանում են բազմաթիվ նավեր, շարժվում է մեծ նավատորմ»: Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը