
«Բավարիան» «Ռեալի» դեմ խաղին է մոտենում լուրջ կորուստով

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղից առաջ լուրջ կորուստ ունի Մյունխենի «Բավարիան»: Մյունխենյան ակումբի պաշտպան Մատս Հյումելսը մարզման ընթացքում վնասվածք է ստացել և չի կարողացել ավարտել մարզումը: Մարզումից հետո Հյումելսը գրառում է արել իր թվիթերյան էջում:
«Ցավում եմ, բայց չեմ կարող մասնակցել «Ռեալի» հետ հանդիպումներին»,- գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Հյումելը չմասնակցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղին, որպեսզի պատրաստվի «Ռեալի» դեմ խաղին:
Սիրարփի Աղաբաբյան