Բաժիններ՝

Մադրիդի «Ռեալը» պլանավորում է 2018 թվականին «Ատլետիկոյից» ձեռք բերել Անտուան Գրիզմանին

«Ռեալը» մտադիր է ամեն ինչ անել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին ստանալու համար, բայց բանակցությունները կանցկացվեն ոչ թե ընթացիկ մրցաշրջանի վերջում, այլ 2018թ. ամռանը: Մադրիդցիների այդ մտադրության մասին է հաղորդել ֆրանսիական L’Equipe պարբերականը:

Ավելի վաղ Գրիզմանի խորհրդականը հաղորդել էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Բարսելոնան» և «Ռեալը»: Ընդ որում նա հայտարարել էր, որ Անտուանի տեղափոխությունը դեպի «Սանտիագո Բերնաբեու» դժվարանում է մադրիդյան գրանդների միջև իրարից ֆուտբոլիստներ չտանելու մասին գոյություն ունեցող ջենտլմենական համաձայնության պատճառով:

Գրիզմանի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Նրա հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո:

2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 42 պաշտոնական խաղերում ֆրանսիացին խփել է 22 գոլ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս