
«Իմ ապագայի մասին հարցրեք ինչ-որ ուրիշ մեկին». Զինեդին Զիդան

Ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ լսել:
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Ատլետիկոյի» հետ խաղից հետո ֆրանսիացին պատմել է խաղի և թիմի խնդիրների մասին:
«Դուք պետք է իմ ապագայի մասին հարցնեք ինչ-որ ուրիշ մեկին: Հիմա ես մտածում եմ միայն թիմի նախապատրաստման մասին և ապրում եմ այսօրվա օրով: Մենք շատ լավ խաղացինք «Ատլետիկոյի» դեմ, բայց մեզ չբավականացրեց կենտրոնացումը: Չեմ կարող ասել, որ մրցակիցը լավ խաղ անցկացրեց: Մենք հիասթափված ենք այսպիսի արդյունքից:
Մենք պետք է հանգստություն պահպանենք և մտածենք «Բավարիայի» դեմ խաղի մասին: Չեմ կարծում, որ պրոբլեմը ֆիզիկական վիճակի մեջ է: Պետք է ավելի լավ պաշտպանվել թիմով»,- հայտարարել է Զիդանը Marca-ին:
31-րդ տուրում «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Ատլետիկոյի» հետ (1:1) և հավաքեց 72 միավոր:
2-րդ տեղում ընթացող «Բարսելոնան» ունի 69 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը