Բաժիններ՝

«Լիվերպուլն» ամառային տրանսֆերների վրա կծախսի 234 մլն եվրո

Յուրգեն Կլոպը կազմին մկաններ կավելացնի:
«Կարմիրները» պլանավորում են լրջորեն թարմացնել կազմը. մերսիսայդցիների ղեկավարները տրանսֆերների համար կտրամադրեն 116 մլն եվրո: Նույնքան էլ ակումբը պլանավորում է ստանալ՝ հրաժեշտ տալով մի քանի ֆուտբոլիստների:

Ըստ Liverpool Echo-ի կարծիքի՝ Կլոպին պետք չեկող ֆուտբոլիստների մեջ են Մամադու Սախոն, Լուկաս Լեյվան, Լազար Մարկովիչը և մի քանի այլ երիտասարդ ֆուտբոլիստներ:
«Լիվերպուլը» 63 միավորով գրավում է 3-րդ տեղը Պրեմիեր լիգայում: Առաջատար «Չելսիից» Յուրգեն Կլոպի թիմը հետ է մնում 12 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս