Բաժիններ՝

Պեպ Գվարդիոլան կփորձի ձեռք բերել «Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կցանկանար ձեռք բերել պաշտպանության գծի ֆուտբոլիստ՝ իր կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունզի հետ զույգ կազմելու համար: Manchester Evening News պարբերականը ենթադրել է, որ Գվարդիոլայի առավել հավանական տրանսֆերային նպատակը կդառնա «Յուվենթուսի» ֆուտբոլիստի Լեոնարդո Բոնուչին:

«Պաշտպանը պետք է լինի չոր և ուժեղ: Լուկակուի, Իբրահիմովիչի և Կոստայի դեմ մրցակցելու համար պետք է լինել այնպիսին, ինչպիսին նրանք են: Բայց դրա հետ մեկտեղ, նա պետք է լինի նաև թիմային խաղացող»,- հայտարարել է «Սիթիի» գլխավոր մարզիչը:

Գվարդիոլան 2016 թվականին արդեն փորձել է ձեռք բերել Բոնուչիին քաղաքայինների համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս