Բաժիններ՝

«Պետք է ամեն ինչ անեմ, որ Լաշան դառնա երրորդը` մեզնից հետո». Գոռ Մինասյան

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի փոխչեմպիոն, 31-րդ ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը մեծ սպասումներով էր մեկնել Եվրոպայի առաջնությանը:

«Սպասումները մեծ էին Եվրոպայի այս առաջնությունից, սակայն դրանք արդարացան միայն պոկում վարժության ժամանակ: Հրում վարժությունում ուրիշ կիլոգրամներ էինք նախատեսել, բայց այլ բան ստացվեց: Պետք է շտկեմ, որ հրում վարժությունում ավելի շատ կիլոգրամներ բարձրացնեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինասյանը:

Խոսելով գերծանր քաշային կարգում հիմնական մրցակցի` վրացի Լաշա Տալախաձեի մասին` Գոռ Մինասյանը շեշտեց. «Լաշայի հետ մրցում եմ արդեն 7-8 տարի: Ոչ մի խոսք չունեմ, շատ ուժեղ մարզիկ է, բայց պետք է ամեն ինչ անեմ, որ Լաշան դառնա երրորդը` մեզնից հետո»:

Խորվաթական Սպլիտ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանը ներկայացնող Գոռ Մինասյանը պոկեց 211 կգ` նվաճելով փոքր արծաթե մեդալ և հրեց 235 կգ: Երկամարտի 446 կգ արդյունքով Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս