Բաժիններ՝

Բաուսան հեռացվեց Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան հայտարարել է ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Էդգարդո Բաուսայի հեռացման մասին:

«Մենք Բաուսայի հետ հասանք համաձայնության այն հարցի վերաբերյալ, որ նա դադարեցնում է աշխատանքը գլխավոր մարզչի պաշտոնում»,- ասել է Տապիան:

Բաուսան գլխավորել է Արգենտինայի հավաքականն անցյալ տարվա օգոստոսին:
2018թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլում անցկացրած 14 տուրերից հետո թիմը գրավում է 5-րդ տեղը, ինչն իրավունք է տալիս հանդիպել Օկեանիայի ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին Արգենտինայի հավաքականը գլխավորելու վերաբերյալ սկզբունքային համաձայնություն էր տվել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930