
«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա». Թինա Կանդելակին՝ Մխիթարյանի մասին

Ռուսաստանցի հայտնի լրագրող և հեռուսահաղորդավար Թինա Կանդելակին Instagram-ի իր էջում հայատառ գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!»,- գրել է Կանդելակին և կից տեղադրել է Մխիթարյանի գոլի տեսանյութը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Սանդերլենդին», որի ընթացքում Մխիթարյանը երկար դադարից հետո գոլ հեղինակեց: