
«Մեսսին անգամ ժամանակ չունի նման բաների մասին մտածելու համար». Ումտիտին՝ Մեսսիի սև ցուցակի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին շատ են մեղադրում ակումբի ղեկավարության և մարզչի գործերին խառնվելու մեջ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իսպանական մամուլը վստահեցնում էր, որ Մեսսին կազմել է սև ցուցակ, որտեղ տեղ գտած ֆուտբոլիստները պետք է հեռացվեն ակումբից:
Ըստ միջազգային մամուլի՝ Մեսսիի սև ցուցակում էին հայտնվել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Անդրե Գոմեշը, Արդա Թուրանը, Պակո Ալկասերը,Ժերեմի Մատյոն, Լյուկ Դինը:
Մեսսիի սև ցուցակի մասին է խոսել կատալոնացիների պաշտպան Սամուել Ումտիտին:
«Մեսսին անգամ ժամանակ չունի նման բաների մասին մտածելու համար»,- նշում է Ումտիտին:
Ըստ պաշտպանի՝ նման խոսակցություններն իրականությունից շատ ու շատ հեռու են:
Սիրարփի Աղաբաբյան