
Առաջին ֆուտբոլիստը, ում համար կվճարեն 100 մլն ֆունտ, կդառնա Օբամեյանգը

Բուքմեյքերական Bwin ընկերությունը հետազոտություն է կատարել համաշխարհային ֆուտբոլում սպասվող ամենաթանկ տրանսֆերի կապակցությամբ: Համաձայն հետազոտության առաջին ֆուտբոլիստը, ում համար կվճարեն 100 մլն ֆունտ, կդառնա Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ում նկատմամբ հավակնություններ ունի Մադրիդի «Ռեալը»:
Գերմանիայի ընթացիկ մրցաշրջանի 25 խաղերում 27-ամյա գաբոնցին դարձել է 25 գոլի հեղինակ:
Ըստ Bwin-ի վարկածի, 2-րդ ֆուտբոլիստը, ում տրանսֆերի արժեքը կլինի 100 մլն ֆունտից ոչ պակաս, կդառնա «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը:
Համաշխարհային ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդը պատկանում է կիսապաշտպան Պոլ Պոգբային, ով 89.3 մլն ֆունտի դիմաց նախորդ ամառ «Յուվենթուսի» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը