Իսպանիայում ավարտվեց «Սանտ Մարտի 2017» միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում էր 19-րդ անգամ:
Կատալոնացիների նախագահը վստահ է, որ կիսապաշտպանը կվերադառնա ակումբ:
Ֆրանսիացին կդառնա ամենաթանկ պաշտպանը պատմության մեջ:
Բրազիլացին փարիզեցիների հետ հնգամյա պայմանագիր կստորագրի:
Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվասպորտի մինչեւ 19 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հեծանվորդները երեկ ավարտեցին մրցելույթները:
Հունահռոմեական ոճի երկու հայ ըմբիշներ Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում դարձել են բրոնզե մեդալակիրներ:
«Բավարիայի» պաշտպան Մաթս Հումմելսը հայտնվել է «Ծեր սենյորայի» հետաքրքրությունների շրջանակում: Ինչպես հաղորդում է TuttomercatoWeb-ը, «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է ձեռք բերել մյունխենցիների պաշտպան Մաթս Հումմելսին:
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հետաքրքրված է «Միլան» տեղափոխվելու մեջ:
Մատիչի պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է մինչև 2018 թվականը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Մոնակոյի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել հարձակվող Կիլիան Մբապեին, բայց միայն 190 մլն եվրոյով: 18-ամյա ռմբարկուի նկատմամբ հավակնություններ ունեն «Ռեալը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»:
«Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը գրավել հերթական թոփ-ակումբի ուշադրությունը: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, 19-ամյա պորտուգալացու ձեռքբերման հնարավորությունը դիտարկում է ոչ միայն «Միլանը», այլ նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին մասնակցում է ընկերական խաղի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Եվրոպա:
«Կարմիրների» գերմանացի մարզիչը հերքել է տեղեկությունն այն մասին, որ «Լիվերպուլը» «Լեյպցիգի» գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտայի համար կվճարի 75 մլն եվրո:
Կատալոնական «Բարսելոնան» կարծես մոռացել է տրանսֆերների մասին և չափազանց լուռ է տրանսֆերային շուկայում:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Բարսելոնան» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի համար «Լիվերպուլին» առաջարկել է 80 մլն եվրո, սակայն «կարմիրները» պատասխանել են մերժմամբ:
Ինչպես հաղորդում է Catalunya Radio-ն, «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն. գործարքը ձևակերպված է 95 տոկոսով:
Մադրիդյան ակումբն ուզում է օգտագործել հարձակվող Ալվարո Մորատայի (80 մլն եվրո) և պաշտպան Դանիլոյի (30 մլն եվրո) վաճառքից ստացված միջոցները, որպեսզի ֆինանսավորի Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի ձեռքբերումը:
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի մարզիչը նշել է, որ օպերացիաները տրանսֆերային շուկայում շատ ծանր են տրվում ակումբին: Ժոզեն նշել է, որ կցանկանար թիմում տեսնել ևս 2 նորեկի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին:
Վերջին օրվա ընթացքում ֆուտբոլային աշխարհը քննարկում է կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հավանական տեղափոխությունը ՊՍԺ: Ըստ կատալոնական մամուլի՝ գործարքն արդեն 95 տոկոսով կատարված է:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն չի շտապում նոր տրանսֆերներ իրականացնել: Կատալոնական ակումբի լռությունը զարմացնում է շատերին:
Ռումինիայի Օրադեա քաղաքում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության B դիվիզիոնում Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը հաղթեց Ադրբեջանի ընտրանուն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Մյունխենցիների հարձակվողն ուշադրության պակաս չի զգում աշխարհի լավագույն ակումբների կողմից: Որսը Մյուլլերի նկատմամբ սկսել են «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը» և «Յուվենթուսը»: Ինչպես հաղորդում է Bild-ը, գերմանացուն «Լիվերպուլ» հրավիրել է անձամբ Յուրգեն Կլոպը, բայց «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ակումբը հետաքրքրված չէ Թոմասի վաճառքի մեջ:
Բրազիլացու մասին նորություններն ավելի շատ են նմանվում Կրիշտիանու Ռոնալդուի հունիսյան պատմությանը:
Մորատան մոտակա ժամերին հնգամյա համաձայնագիր կստորագրի «Չելսիի» հետ այն բանից հետո, երբ բուժզննություն կանցնի լոնդոնյան ակումբում: Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 9 մլն եվրո, իսկ տրանսֆերի արժեքը՝ 80 մլն եվրո:
«Մենք ունենք տարբերակներ՝ կապված պոտենցիալ նորեկների հետ: Բայց քանի դեռ գործարք չի ձևակերպվել, ես այլ ակումբների նկատմամբ հարգանքից ելնելով՝ ոչինչ չեմ ասի»:
Ֆիլիպ Լամն արժանի փոխարինող ունի: Նոյերին ավագ նշանակելու մասին հայտարարեց մյունխենյան ֆուտբոլային ակումբի վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն: