Բաժիններ՝

«Նա վերաստորագրեց». Տեր Շտեգենն ու Պիկեն կրկնել են հայտնի լուսանկարը

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն թարմացրեց ակումբի հետ պայմանագիրը մինչև 2020 թվական:

Պայմանագրի ստորագրումից հետո կատալոնական ակումբի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանության բաժնում գրված էր՝ նա վերաստորագրեց: Լուսանկարում տեր Շտեգենն ու Պիկեն են: Ֆուտբոլիստները կրկնել են Պիկեի և Նեյմարի հայտնի նկարը, որը երկար քննարկվեց և  մի շարք մեմեր ստեղծեց:

Հիշեցնենք, որ, երբ  մարզական աշխարհը քննարկում էր՝  կմնա՞ Նեյմարը Կատալոնիայում, թե՞ կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ,  Պիկեն, ում երկրպագուները համարում են ակումբի այլընտրանքային նախագահը,  հրապարակել էր Նեյմարի հետ նկար և գրել՝  նա մնում է: Սակայն, վերջիվերջո, Նեյմարը տեղափոխվեց:

Տեղափոխությունից հետո ֆրանսիական ակումբի երկրպագուները կրում էին շապիկներ, որոնց վրա գրված էին Պիկեի խոսքերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս