Հենրիխ Մխիթարյանն արդեն Լոնդոնում է
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն, որտեղ, ինչպես ավելի վաղ հաղորդել էր The Independent-ը, 28-ամյա կիսապաշտպանը հունվարի 21-ի և հունվարի 22-ի ընթացքում բուժզննում կանցնի «Արսենալ» տեղափոխության համար:
Հենրիխ Մխիթարյանին Լոնդոնի հյուրանոցներից մեկում նկատել է Sky Sports-ի լրագող Բրայան Սվենսոնը: Մխիթարյանը ժպտացել է, երբ նրան հարցրել են «Արսենալ» տեղափոխության մասին: Հենրիխը դուրս է եկել հյուրանոցից իր գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»: Հայ կիսապաշտպանը «Կարմիր սատանաների» կազմում 2016-17թթ. մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը:
Just met Henrikh Mkhitaryan outside hotel in central london. Big smile when asked about him nearly joining Arsenal! He’s out with Mino Raiola. Footage on #SSN shortly #AFC pic.twitter.com/9NZ4HMsh6k
— Bryan Swanson (@skysports_bryan) January 20, 2018
https://www.youtube.com/watch?v=UgTKxpTz_rM