Բաժիններ՝

«Ավելին, քան ակումբ». «Բարսելոնայի» լեգենդար կարգախոսը 50 տարեկան է

1930 թվականին Իսպանիայի կառավարությունը դաժանորեն կանգնեցրեց Կատալոնիայի անկախության գործընթացը, ինչից հետո սկսվեց իսկական դժոխք՝ քաղաքացիական պատերազմ, արյունոտ կռիվներ և գեներալ Ֆրանկոյի ռեժիմի հաղթանակը:

Այս ամենի արդյունքում՝ ֆուտբոլը, բնականաբար, նույնպես տուժեց: Դիկտատոր Պրիմո դե Րիերան փակեց կատալոնական «Բարսելոնայի» մարզադաշտը և կազմակերպեց այնտեղ ռազմական ճամբար: Քանի որ երկրում պատերազմական իրավիճակ էր, ակումբի ֆուտբոլիստները տեղափոխվեցին Մեքսիկա և ԱՄՆ: Արդեն այնտեղ նրանք իմացան, որ սպանվել է ակումբի նախագահը:

1938 թվականի մարտի 16-ին պայթեցվեց ակումբի բազան, իսկ 1940-ին Ֆրանկոյի մարդիկ փոխեցին ակումբի անունը և տարբերանշանը:
Այս դեպքերից հետո կատալոնական ակումբն ու քաղաքականությունն անմիջականորեն կապված են իրար հետ: Անգամ այսօր: Կատալոնիայի անկախացման վերջին փորձերի ժամանակ Իսպանիայի իշխանությունները ճնշում էին Կատալոնիայի ղեկավարներին՝ սպառնալով վնասել ակումբին:

Կատալոնական ակումբում պայքարում էին անկախության համար թե՛ Ֆրանկոյի ժամանակ, թե՛ հիմա: 1960-ականների վերջին Ֆրանկոյի դիրքերը թուլացան, իսկ 1968 թվականի հունվարին կատալոնական ակումբի նախագահ Նարցիս դե Կարերասն իր պաշտոնական ներկայացման ժամանակ ասաց, որ «Բարսելոնան» ավելին է, քան ակումբ:
Կարերասին դժվար է համարել Կատալոնիային նվիրված գործիչ, քանի որ նա կիսում էր Ֆրանկոյի գաղափարները, սակայն նրա ասած արտահայտության մեջ կար այնքան ճշմարտություն, որ երկրպագուները սիրով ընդունեցին այն:

Լոզունգն արդեն 50 տարեկան է: Այս 50 տարիների ընթացքում կարգախոսի շնորհիվ ամբողջ աշխարհը տեղեկացել է կատալոնացիների պայքարի և հաղթանակի հասնելու ձգտման մասին:  Կարգախոսի պատմությունը, ըստ Google-ի, ամենափնտրվածներից է վերջին 10 տարիների ընթացքում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս